Հայաստանը պետք է այն վայրը դառնա, որտեղ հնարավոր է համագործակցություն հաստատել հանուն հաշտեցման

PanARMENIAN.Net - «Հայաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակում ամենաբարդ հարցն է, որին անհնար է մի անգամից պատասխանել»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայ ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը: Նրա կարծիքով, Հայաստանը պետք է մեկ անգամ եւս հաշվարկի իր շահերն ու կարողանա այնպիսի քայլեր անել, որոնք կօգնեն նրան խուսափել հարեւանների հետ նոր դիմակայությունից: «Հայաստանը պետք է հավատարիմ մնա իր դաշնակիցներին ու գործընկերներին եւ դառնա այն տեղը, որտեղ հնարավոր է համագործակցություն հաստատել հանուն հաշտեցման: Կարծում եմ, որ «Ազգային անվտանգության հայեցակարգն ու ռազմավարությունը, որ մշակվել եւ ընդունվել է շուրջ մեկ տարի առաջ IPAP բարեփոխումների շրջանակներում, պետք է ստուգվի եւ ճշգրտվի, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ` շտկվի»,-ասել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---