Քննարկում Աժ-ում՝ հակահայկական հաղորդումների պատճառով «Ռոսիա» ալիքի սահմանափակ հեռարձակման հարցով

Քննարկում Աժ-ում՝ հակահայկական հաղորդումների պատճառով «Ռոսիա» ալիքի սահմանափակ հեռարձակման հարցով

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության ներկայացման ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն անդրադարձել է ռուսաստանյան «Ռոսիա» հեռուստաընկերության հակահայկական հաղորդումներին:

Նա, դիմելով ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, հետաքրքրվել է, թե հնարավոր է արդյոք սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել այդ ալիքի առանձին հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում։

Հակոբյանն ի պատասխան ասել է, որ դա ամբողջովին քաղաքական խնդիր է:

«Ես ձեզ հետ համաձայն եմ։ Դա որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար: Շատ երկրներ, ինչպես Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան իրականացրել են այդ գաղափարը, բայց դրա համար նրանք շատ բարձր գին են վճարել՝ երեքն էլ զրկվել են տարածքներից»,- պատասխանել է Հակոբյանը:

Նա ասել է, որ հարցն այն է, թե պատրաստ ենք արդյոք մենք գնալ դրան և «վճարել նույն գինը»:

«Մենք պետք է կարողանանք հավասարակշռվել, քանի որ այս պահին մենք բավական շատ՝ ոչ պակաս կարևոր խնդիրներ ունենք։ Գուցե կգա ժամանակը, երբ մենք կհայտնվենք ավելի նպաստավոր վիճակում և կկարողանանք իրականացնել այդ գաղափարը, բայց հիմա դրա իրականացումը ցանկալի չէ»,- ասել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---