Ռազմական հեղաշրջում Սուդանում. Որոշել են հեռացնել 30 տարվա նախագահին

Ռազմական հեղաշրջում Սուդանում. Որոշել են հեռացնել 30 տարվա նախագահին

PanARMENIAN.Net - Սուդանի բանակը հեղաշրջում է իրականացրել երկրում: Այդ մասին հայտնում է արաբական «Ալ Մայադին» հեռուստաալիքը:

Նշվում է, որ զինվորականները որոշել են հանել բոլոր պաշտոններից նախագահ Օմար ալ Բաշիրին և ցրել կառավարությունը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, Սուդանի ռազմական խորհուրդը պատրաստվում է ստանձնել իշխանությունը 1 տարի ժամկետով, գրում է Lenta.ru-ն:

Նախագահական պալատը շրջապատված է զինվորներով և զրահատեխնիկայով: Զինվորականները նաև զավթել են պետական հեռուստատեսությունն ու ռադիոն և կասեցրել հեռարձակումը: Այժմ եթերում միայն հայրենասիրական երաժշտություն է հնչում:

«Ամերիկայի ձայնի» լրագրող Հարուն Մարուֆն իր Twitter-ում հայտնել է, որ Խարտումի փողոցներում զինվորներ են հայտնվել: Փակ է Խարտումի օդանավակայանը:

Վերջին շաբաթներին Սուդանում ցույցեր են անցնում նախագահի հրաժարականի պահանջով: Ցուցարարները դիմում էին նաև բանակին՝ խնդրելով պաշտոնանկ անել Ալ Բաշիրին, որն այդ պաշտոնում է արդեն 30 տարի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---