Ջուլիան Ասանժը ձերբակալվել է

Ջուլիան Ասանժը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Լոնդոնում ձերբակալվել է Wikileaks նախագծի հիմնադիր Ջուլիան Ասանժը։

Ասանժն Էկվադորի դեսպանատնից դուրս չի եկել 2012 թվականից, քաղաքական ապաստան ստանալով Շվեդիայում 2 կանանց կողմից բռնաբարություն կատարելու մեջ մեղադրվելուց հետո։ Ասանժը չէր ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ քրգործն ընդամենը միջոց է նրան ձերբակալելու ու ԱՄՆ արտահանձնելու համար։

ԱՄՆ-ն նրա դեմ պաշտոնապես քրգործ չի հարցուցել, չնայած երկրի ղեկավարությունը բազմաթիվ անգամ թշնամական ակտ էր որակել Wikileaks հրապարակումները։

7 տարվա ընթացքում Էկվադորի դեսպանատան աշխատակիցների ու Ասանժի հարաբերությունները լրջորեն փչացել էին։ Դիվանագենտները բողոքում էին Ասանժի փնթիությունից ու բարդ բնավորությունից, 2017-ին նրան արգելել էին հաղորդակցվել աշխարհի հետ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---