ԱՄՆ փոխնախագահը էներգոռեսուրսների պատճառով մեկնում է Ադրբեջան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին սկսվում է ԱՄՆ նախագահի հանձնարարությամբ ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի այցը Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա եւ Իտալիա: Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերով, տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված, ԱՄՆ-ն չափազանց կարեւոր է համարում խորհրդակցությունների կազմակերպումն ու ուժերի համաձայնեցումը:



Մանրամասների մասին խոսելիս Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց, որ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում Ռիչարդ Չեյնին տարածաշրջանում հաստատված իրադրության հետ կապված խորհրդակցություններ կանցկացնի, կքննարկի օրակարգի մյուս կարեւոր հարցերը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների իշխանության երախտագիտությունը կհայտնի Ադրբեջանին` Աֆղանստանում եւ Իրաքում խաղաղարարական գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:



«Հանդիպումների ընթացքում տեղի կունենա կարծիքների փոխանակում` էներգետիկ հարցերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության, Ադրբեջանում, որտեղ մոտ ժամանակներում նախագահական ընտրություններ կանցկացվեն, օրենքի եւ ժողովրդավարական ղեկավարության հետագա ամրապնդման հարցերի շուրջ:



Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ իրենց էներգետիկ ապագան ծրագրող ԱՄՆ-ն եւ եվրոպական պետությունները չափազանց հետաքրքրված են էներգետիկ ռեսուրսների մշակման եւ մինչեւ համաշխարհային շուկա դրանց փոխադրման հարցում Ադրբեջանի ժողովրդին օգնելու մեջ»,- նշել են Սպիտակ տանը, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---