ԵՄ-ն տարհանել է իր աշխատակիցներին Լիբիայից12 ապրիլի 2019 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը դուրս է բերել Լիբիայից իր աշխատակիցներին: Սահմանամերձ աջակցության EUBAM առաքելության ներկայացուցիչները տարհանվել են Թունիս: Այդ մասին հայտնել է Եվրամիության ներկայացուցիչը: Ըստ Թունիսի ԶԼՄ-ների, առաքելության աշխատակիցներն ու եվրոպացի 3 դիվանագետ հատել են սահմանը 2 մոտորանավակով, Ջերբա կղզուց ոչ հեռու: Եվրամիությունը կոչ է արել գեներալ Խալիֆ Խաֆթարին, որը Լիբիայի ազգային բանակի հրամանատարն է, դադարեցնել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ ձեռնարկած հարձակումը: Ռազմական գործողությունները սպառնալիք են քաղաքացիական բնակչության համար և խոչընդոտում են հաշտեցման գործընթացին, որն ընթանում է ՄԱԿ հովանու ներքո: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ըստ նրա, ռազմական հակամարտությունը կարող է նպաստել ահաբեկչական կազմակերպությունների ուժեղացմանը տարածաշրջանում, գրում է Deutsche Welle-ն: Գեներալ Խաֆթարն աջակցում է Թոբրուկում նիստեր հրավիրող խորհրդարանին և ձգտում է տապալել Ֆաիզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարությունը, որը ճանաչված է միջազգային հանրության կողմից: Ապրիլի 4-ից Խաֆթարի և Սարաջի կողմնակիցների միջև մարտերն ընթանում են Տրիպոլիի արվարձաններում: 75-ամյա Խաֆթարը Մուամմար Քադդաֆիի նախկին կողմնակիցներից է: Քադդաֆիին սպանեցին 2011-ին, նա իշխում էր երկրում 1969-ից սկսած: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ |