Բաքուն արձագանքել է Փաշինյանի ստրասբուրգյան հայտարարություններին

Բաքուն արձագանքել է Փաշինյանի ստրասբուրգյան հայտարարություններին

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն արձագանքել է Ստրասբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին դադարեցնել «ռազմական հռետորաբանությունն ու հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքներից»։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան ասել է, որ Բաքուն կոչ է անում ՀՀ վարչապետ Փաշինյանին անհապաղ դուրս բերել հայկական զորքերը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից՝ ապահովելու համար ուժի չկիրառումը ղարաբաղյան հակամարտության գոտում»:

«Ի պատասխան առաջարկում ենք ՀՀ վարչապետին քայլեր ձեռնարկել անհապաղ դուրս բերելու համար հայկական զինված ուժերն Ադրբեջանի տարածքներից միջազգային հանրության պահանջների հիման վրա՝ հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման»,-ասել է նա, հայտնում է Interfax.az-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել էր, որ Երևանը Բաքվին առաջարկում է հրաժարվել «սպառնալիքների լեզվից» և հույս հայտնել, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այդ կոչին: Նա հավելել էր նաև, որ «հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության»՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանում նույնպես դա կանեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---