SpaceX-ը գործարկել է գերծանր Falcon Heavy հրթիռակիրը12 ապրիլի 2019 - 16:13 AMT PanARMENIAN.Net - SpaceX ընկերության գերծանր հրթիռակիր Falcon Heavy-ն մեկնարկել է Քանավերալ հրվանդանից: Սա առաջին կոմերցիոն թռիչքն և երկրորդը փորձարկումներից հետո Falcon Heavy-ի պատմության մեջ: Հրթիռակիրը պետք է ուղեծիր հանի Arabsat 6A սաուդյան կապի արբանյակը: Մեկնարկից 4 րոպե անց Falcon Heavy-ից անջատվել է 3 աստիճան՝ երկու կողային արագացուցիչներն ու կենտրոնական մղիչ աստիճանը: SpaceX-ը կողային արագացուցիչները մտադիր է վայրէջքի տանել հատուկ պատրաստված ՌՕՈւ հարթակներում, իսկ մղիչ աստիճանը՝ Ատլանտիկ օվկիանոսում գտնվող Of Course I Still Love You լողացող հարթակի վրա, գրում է «Վեդոմոստին»: Նորագույն Falcon Heavy-ի առաջին փորձնական թռիչքը տեղի է ունեցել 2018-ի փետրվարին: Այս պահի դրությամբ սա աշխարհում գոյություն ունեցող ամենահզոր հրթիռն է: Falcon Heavy-ն 3 անգամ ավելի հզոր է Falcon 9-ից: Falcon Heavy-ն կարող է երկրի ստորին ուղեծիր (մոտ 200 կմ) 64 տ բեռ հանել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |