Փայլան. Հայոց ցեղասպանության հարցը պետք է դարձնել Թուրքիայի խորհրդարանի հարց

Փայլան. Հայոց ցեղասպանության հարցը պետք է դարձնել Թուրքիայի խորհրդարանի հարց

PanARMENIAN.Net - Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրանսիայի նախագահի հրամանագրին, ասել է, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է դարձնել Թուրքիայի խորհրդարանի հարց: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ում:

«Հայերի ցեղասպանության հարցը պետք է դուրս բերել Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ խորհրդարանների օրակարգից և քննարկման թեմա դարձնել Թուրքիայի խորհրդարանում, այն երկրում, որտեղ տեղի է ունեցել այդ մեծ ողբերգությունը: Թուրքիայի հայերն արդեն 104 տարի է արդարության են սպասում»,-ասվում է Փայլանի գրառման մեջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։

Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել էր բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։Բանաձևին կողմ էր քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ էր մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---