Լիաննա Գյուրջյանը փոքր արծաթ է նվաճել ծանրամարտի ԵԱ-ում12 ապրիլի 2019 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լիաննա Գյուրջյանը գրավեց չորրորդ տեղը: Երկամարտում 17-ամյա մարզուհին գրանցել է 217 կգ (97+120) արդյունք: Պոկում վարժությունից հետո Լիաննա Գյուրջյանը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ: Այս քաշային կարգում հանդես է եկել 7 մարզուհի, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Եվրոպայի չեմպիոն է հռչակվել հույն Էլենի Կոնստանտինիդին, որի երկամարտի արդյունքն էր 223 կգ (97+126) արդյունք: Երկրորդ տեղը գրավել է գերմանացի Նինա Շչրոթը՝ 222 կգ (102+120), իսկ լավագույն եռյակը եզրափակել է բելգիացի Աննա Վանբելինգենը՝ 221 կգ (103+118): Ապրիլի 12-ին մրցահարթակ դուրս կգա նաև Տաթև Հակոբյանը (87 կգ): Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաեւ Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ), որոնք հանդես կգան Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |