Արդյո՞ք Արեւմուտքը կարող է Ղարաբաղի հարցի բռնի լուծման հրահրել Ադրբեջանի ղեկավարությանը

PanARMENIAN.Net - «Քանի որ Կովկասի ռազմական հակամարտության հիմնական պատճառը պայքարն է էներգոռեսուրսների համար, իսկ, ավելի հստակ, զարգացած երկրների ռազմավարությունը` ուղղված նրան, որ միջինասիական հանքավայրերի գազը Եվրոպա արտահանվի` շրջանցելով Ռուսաստանը, ապա պետք է ենթադրել հետեւյալ դեպքերի հաջորդականությունը: Ռուսաստանի համար այլընտրանքային «Նաբուկկո» նախագիծը ենթադրում է Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով անցնող խողովակաշարեր: Համապատասխանաբար, անհրաժեշտ է որքան հնարավոր է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունն այդ երկրներում: Դա Արեւմուտքի հիմնական խնդիրն է», -հայտնել է Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի ղեկավար Միխայիլ Դելյագինը` պատասխանելով այն հարցին, թե ինչ նոր պոտենցիալ հակամարտություններ են հնարավոր մոտ ժամանակներում: Այդ իսկ պատճառով, նրա խոսքերով, փորձեր կարվեն ավանդաբար հայերին կարեկցող եւ Հայաստանին աջակցող Ռուսաստանին ներքաշել Ադրբեջանի հետ հակամարտության մեջ: Վերջինիս ղեկավարությանն այդ նպատակով կարող են Լեռնային Ղարաբաղի հարցի բռնի լուծման հրահրել: Ինչպես հայտնել է Մ.Դելյագինը, Ադրբեջանը միշտ «խելամիտ արտաքին քաղաքականություն է վարել: Արժե հույս ունենալ, որ նա չի ենթարկվի այդ պրովոկացիաներին»: «Բացի այդ, Ռուսաստանը չի կարողանա միանշանակ դիրք բռնել հնարավոր Լեռնային Ղարաբարի հակամարտությունում: Ռուսաստանը երկու երկրների հետ էլ սերտ կապված է»,-ավելացրել է նա, հաղորդում է ibk.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---