1 սեպտեմբերի 2008 - 19:32 AMT
Սերգեյ Լավրովը եւ Ալի Բաբաջանը կքննարկեն Հարավային Կովկասում տիրող իրադրությունը
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ալի Բաբաջանի ` սեպտեմբերի 2-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունների հիմնական թեման կդառնա իրադրությունն Անդրկովկասում, Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ռազմական ագրեսիայի քաղաքական, հումանիտար եւ այլ հետեւանքների վերացման հեռանկարները: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նրա խոսքերով, կողմերը կքննարկեն նաեւ «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման թուրքական նախաձեռնության իրագործման հնարավորությունները:

«Լավրովի այցը Թուրքիա թույլ կտա նաեւ մտքեր փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի այլ ակտուալ հարցերի շուրջ, ճշտումներ կատարել ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հարցերում», -նշել է դիվանագետը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: