Իսպանական Բուրգոսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Բուրգոսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իսպանական Բուրգոս քաղաքի քաղխորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին ասվում է քաղխորհրդի Twitter-ի էջում:

«Քաղաքային խորհրդի բոլոր քաղաքական ուժերը միաձայն հավնություն են տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջնորդությանը»,– ասվում է գրառման մեջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։

Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել էր բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։Բանաձևին կողմ էր քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ էր մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---