Հավատացյալները վերադառնում են Հալեպի Սբ Քառասնից մանկանց եկեղեցի13 ապրիլի 2019 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Հալեպում հավատացյալներն ակտիվորեն վերադառնում են վերականգնված հայկական Սբ Քառասնից մանկանց Մայր եկեղեցի, որը 2015-ին պայթեցրել էին «Իսլամական պետություն» ահաբեկիչները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մարտի 30-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ձեռամբ վերաօծվել է Հալեպի Սրբոց Քառասնից մանկանց (40 նահատակների) մայր եկեղեցին: «Շատ ուրախ ենք, որ կարող ենք վերադառնալ այստեղ, քանի որ պատերազմի պատճառով վաղուց այստեղ չէինք լինում։ Մենք ևս զգացինք, որ հաղթանակն արդեն իրողություն է, քանի որ եկեղեցին ժողովրդի հանդիպման վայրն է: Սա մեծ երջանկություն է»,- լրագրողներին ասել է ծխական Զվարթ Սարգիսը։ Քառասուն նահատակների եկեղեցին կառուցվել է XV դարի սկզբին, տուժել բազում արշավանքներից ու պատերազմներից, բայց ամեն անգամ վերականգնվել է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայության ջանքերով: Հալեպի ազատագրումից հետո եկեղեցին չի գործում, քանի որ տուժել է արկակոծություններից և պայթյուններից: Ամբողջ աշխարհի հայերը դրամահավաք են կատարել Սիրիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը վերականգնելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |