Լեռնային Ղարաբաղի անկախությունը սրբազան է եւ անբեկանելի

PanARMENIAN.Net - «Անցած 17 տարիներն ապացուցեցին, որ Արցախի ժողովրդի ընտրությունը տվյալ իրավիճակում միակ ճիշտ ուղին էր: Այդ ընտրությունը մեզ համար պատմա֊կան է, սրբազան եւ անբեկանելի: Այսօր բոլորիս տոնն է. նաեւ նրանց տոնը, ովքեր անմահացան իրենց մարտական սխրանքներով` հանուն ազատագրված ու արժա֊նապատիվ հայրենիքի»,-ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորկան ուղերձում` նվիրված ԼՂՀ անկախության 17-ամյակին:



«Սիրելի արցախցիներ, դուք պատվով եք բռնել թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության քննությունը եւ այսօր նվիրվել եք ազատ երկրի կառուցման ու պաշտպանության գործին: Նվիրվել եք` բարեփոխելու ձեր պետական, հասարակական ու տնտեսական գործունեու֊թյունը, բարելավելու ձեր կյանքը: Եվ ես համոզված եմ, որ Հայաստանի եւ ողջ հա֊յության աջակցությամբ դուք լուծելու եք ներկայի խնդիրներն ու դիմագրավելու եք ապագա բոլոր մարտահրավերներին»,-ասել է Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:



Կրկին շնորհավորելով այս պայծառ տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղ երկինք ու հաստատուն առաջընթաց:-0-
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---