Արնո ընտանիքը 200 մլն եվրո է նվիրաբերում Նոտր Դամի վերականգնմանը16 ապրիլի 2019 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Արնո ընտանիքն ու LVMH հոլդինգը 200 մլն եվրո կնվիրաբերեն հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը։ Տարածած հայտարարությունում ընտանիքը նշում է, որ միանում է Ֆրանսիայի խորհրդանիշը վերականգնելուն ուղղված ջանքերին։ Ավելի վաղ Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն հայտարարել էր, որ 100 մլն եվրո (մոտ $113 մլն) կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգման համար։ Պինոն նշել է, որ որոշումն ընդունվել է հոր՝ Ֆրանսուայի հետ համատեղ։ Արնո ու Պինո ընտանիքները բարձր մոդայի ու լյուքսային բրենդերի աշխարհում խոշորագույն խաղացողներից են։ Արնոները տնօրինում են Moët & Chandon, Hennessy, Christian Dior, Kenzo, Louis Vuitton ու տասնյակ այլ աշխարհահռչակ բրենդներ։ Ընտանիքի կարողությունը մոտ $95 մլրդ է, ինչի շնորհիվ նրանք չորրորդ հորիզոնականում են Forbes ամենահարուստ մարդկանց ցանկում։ Պինո ընտանիքը տնօրինում է Gucci, Stella McCartney, Alexander McQueen, Yves Saint Laurent, Brioni, Ulysse Nardin ու մի շարք այլ բրենդեր։ Նրանց ընդհանուր կարողությունը գերազանցում է $35 մլրդը։ Ֆրանսուա-Անրի Պինոն ամուսնացած է Սալմա Հայեքի հետ։ Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղի գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |