Ցեղասպանության տարելիցին նվիրված համաժողով՝ Իտալիայի խորհրդարանում

Ցեղասպանության տարելիցին նվիրված համաժողով՝ Իտալիայի խորհրդարանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Իտալիայի Պատգամավորների պալատի «Սալվադորի» սրահում տեղի է ունեցել «Մեծ Եղեռն. Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց» խորագրով համաժողովը՝ կազմակերպված Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների կողմից։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը՝ շնորհակալություն հայտնելով պատգամավորներին ապրիլի 10-ին Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար։ Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ու ճանաչման գործընթացը շարունակական է, ինչը պետք է լուրջ ազդակ լինի առ այն, որ այդ հարցում ժխտողական կեցվածքը ոչ մի կերպ չի տեղավորվում 21-րդ դարի արժեհամակարգային իրողություններում: Նա ավելացրել է, որ այս քայլով իտալական կողմը վերահաստատել է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով ստանձնած իր հանձնառությունները և պարտավորությունները ու հավատարմությունը համամարդկային արժեքներին։

Ելույթներով հանդես են եկել Իտալիայի քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների մի շարք ներկայացուցիչներ, ովքեր ընդգծել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման կարևորությունը Իտալիայի հասարակական-քաղաքական շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և ապագայում նմանատիպ հանցագործությունների կանխարգելման գործում։

Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Բանաձևին կողմ է քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։ Բանաձևի ընդունումը անհանգստություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։

Թուրքիայի արտգործնախարարությունն այդ առթիվ դատապարտող հայտարարություն է տարածել: Թուրքիայի նախագահականի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունից և Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի կոշտ արձագանքներից հետո թեմային անդրադարձել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---