Բերդում զինհոսպիտալ կստեղծվի

Բերդում զինհոսպիտալ կստեղծվի

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում հոսպիտալ կստեղծվի: Համապատասխան որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում:

Գործունեության նպատակն օրենքով սահմանված կարգով զինծառայողների և քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն է, ինչպես նաև բնակչության հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության հասանելիության ապահովելն է:

Այն կգործի ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---