2 սեպտեմբերի 2008 - 17:48 AMT
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդատու. Բաքվի ագիտացիոն քարոզչությունը որքան լկտի, նույնքան էլ պնդաճակատ է
«Բաքվի ագիտացիոն քարոզչության գործողությունները որքան լկտի, նույնքան էլ պնդաճակատ են: Դրանք նաեւ ամրապնդված են լուրջ ֆինանսական ներհոսքերով: Չէ՞ որ բավական չէ տեղեկատվությամբ լցնել, ենթադրենք, ինտերնետ-կայքը, պետք է այնպես անել, որ այնտեղ տեղադրված տեղեկատվությունը տարածման ճիշտ համակարգ ունենա: Հայկական կողմից տեղ գտած հրաձգության մասին ադրբեջանական ագիտացիոն քարոզչության ամենօրյա սուտը ջրի երես է դուրս գալիս ռազմա-քաղաքական նորությունների առաջին շարքերում` հաղորդումների փնտրման եւ ընտրության դեպքում: Այսինքն` այստեղ ակնհայտ է ծրագրավորողների աշխատանքը, իսկ դա փող արժե: Մինչդեռ փոքրաթիվ հայկական կայքերը տարածման թույլ համակարգ ունեն»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդատու Արսեն Մելիք-Շախնազարովը:

Նրա խոսքերով, ադրբեջանական քարոզչությունը, գործելով «կապիկի» սկզբունքով, փորձում է հայկական կողմը ներքաշել ամենատարբեր թեմաներով անարդյունք քննարկումների մեջ, ինչը չարժե անել: «Պետք է սեփական գիծն ու աշխատանքը տանել. օրինակ, համառորեն եւ միապաղաղ բացատրել ամբողջ աշխարհին, որ Հարավային Կովկասի քարտեզին ոչ մի Ադրբեջան էլ չի եղել, ընդհուպ մինչեւ 1918թ., երբ այդ բուֆերային գոյացությունը սինթեզվեց թուրքական ինտերվենտների կողմից` ինքնաստեղծ Ադրբեջանը` իրանական այդ գաղութը, կլանելու համար: Ուստիեւ, այժմյան նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ն ոչ մի իրավունք չունի ոչ Լեռնային Ղարաբաղի` իր ամբողջական հասկացության մեջ, ոչ Նախիջեւանի, ոչ էլ շատ այլ բաների նկատմամբ»,- ընդգծել է նա:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ