Մայր Աթոռ. Մեռելոցն աշխատանքային օր դարձնելը հետքայլ է17 ապրիլի 2019 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հետքայլ է որակել ՀՀ կառավարության՝ ապրիլի 22-ն աշխատանքային օր հայտարարելու որոշումը, հայտնել է Aysor.am-ը: «Տարակուսանքով տեղեկացանք առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր նկատելու որոշման մասին: Մեռելոցները կարևոր են ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար մեր ննջեցյալներին, այլ նաև անհրաժեշտ են իբրև մշակույթ, որով դարերով ապրել է մեր ժողովուրդը։ Հայոց եկեղեցին ունի տաղավար տոներին հաջորդող հինգ Մեռելոց օր, որոնցից երեքը՝ Սուրբ Ծնունդինը, Զատկինը և Խաչվերացինը, ՀՀ կառավարության կողմից անցյալում հայտարարվում էին ոչ աշխատանքային օր», - նշել է նա: Նա հավելել է, որ պետք է բոլորի համար հստակ լինի, որ մեռելոցները, որքան էլ որ «ննջեցյալների, բայց նախ և առաջ ապրողների համար են»: «Այս դեպքում ՀՀ քաղաքացիների, որոնց մեծամասնությունը հայ եկեղեցու զավակ է։ Ուստի, անհասկանալի է այս հետքայլը։ Հուսանք, որ ՀՀ իշխանությունները այս հարցի կարևորությանը կանդրադառնան», - ընդգծել է նա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |