15 օգոստոսի 2002 - 18:56 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ՋԱՆՔԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՆ
Հայաստանը հանդես է գալիս հօգուտ ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային լուծման, քանի որ փուլային տարբերակը կարող է բարդություններ առաջացնել հետագայում: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սահմանամերձ Սադարակ գյուղի մոտ տեղի ունեցած բանակցությունների ավարտին: Ընդ որում, նա ընդգծել է, որ Երեւանը կողմնակից չէ խնդրի ուժային լուծմանը: Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, նկատել է նախարարը, «կորուստներն ավելի շատ կլինեն քան նախկինում, որովհետեւ այժմ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն պատրաստված բանակ»: Սերժ Սարգսյանը չի համաձայնվել այն կարծիքին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունն անարդյունավետ է: Նրա խոսքերով` վերջին ութ տարիների ընթացքում ռազմական գործողությունները չեն վերսկսվել, եւ դա խոսում է միջնորդական ջանքերի օգտին: «Վերջ ի վերջո հիմնախնդրի լուծումը կգտնվի, եւ կողմերը դրան կհասնեն խաղաղ ճանապարհով»,- գտնում է նախարարը: Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ին պարտադիր է: