Երեւան են ժամանել ՀԱՊԿ անդամ-պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարները

PanARMENIAN.Net - Այսօր Երեւան ժամանեցին ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների պատվիրակությունները` Ռուսատանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Ժադոբինի, Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղար Կաիրբեկ Սուլեյմենովի, Ղրղստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իսմայիլ Իսակովի, տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ամիրկուլ Ազիմովի եւ Ուզբեկստանի անվտանգության խորհրդի քարտուղար Շուկուրլո Մախմուդակուլովի գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունում:ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարները Երեւանում կունենան երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն անվտանգության ոլորտում համագործակցության խնդիրները:Սեպտեմբերի 3-ին նշանակված ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստի ընթացքում կստորագրվեն մի շարք բազմակողմ համաձայնագրեր տվյալ ոլորտում համագործակցության վերաբերյալ:



Նշենք, որ սեպտեմբերին ՀԱՊԿ նախագահությունը անցնում է Հայաստանին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---