«Դեղին բաճկոններին» արգելել են բողոքել Նոտր Դամի հարևանությամբ

«Դեղին բաճկոններին» արգելել են բողոքել Նոտր Դամի հարևանությամբ

PanARMENIAN.Net - Փարիզի ոստիկանությունն արգելել է «դեղին բաճկոններին» հերթական բողոքի ցույցը Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ անցկացնել, որտեղ վերջերս մեծ հրդեհ է տեղի ունեցել: Բողոքի ակցիան կայանալու է ապրիլի 20-ին:

«Նոտր Դամում հրդեհից հետո ոստիկանությունը հրահանգ է տվել անվտանգության գոտի սահմանել, որտեղ արգելված կլինի մարդկանց տեղաշարժն ու տրանսպորտի երթևեկությունը»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Հիշատակված գոտում, մասնավորապես, չի կարելի անցկացնել երթեր, հանրահավաքներ, ցույցեր, գրում է «Կոմերսանտը»:

«Դեղին բաճկոնների» ակցիաները մեկնարկել են դեռևս 2018-ի նոյեմբերին: Սկզբում նրանք բողոքում էին բենզինի գների բարձրացման դեմ, իսկ հետո նրանց միացան կառավարության քաղաքականությունից դժգոհ մարդիկ:

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---