Ռուսաստանը հավանություն է տալիս Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հավանություն է տալիս Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը եւ բարձր է գնահատում Անկարայի ջանքերը, ուղղված լարվածության նվազեցմանը տարածաշրջանում: Այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ստամբուլում իր թուրք գործընկեր Ալի Բաբաջանի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Այս նախաձեռնությունը հիմնված է սթափ մտածողության վրա»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը եւ ընդգծել, որ Կովկասի երկրները պետք է իրենք լուծեն իրենց խնդիրները, այլ ոչ թե սպասեն, թե երբ մյուս պետություններն իրենց առաջարկությունները կներկայացնեն:



Անդրադառնալով վրաց-հարավօսական հակամարտությանը` Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը նշել է, որ Թուրքիան մեծապես կարեւորում է Վրաստանի տարածքային ամբոջականության պահպանումը, իսկ Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը այդ տարածաշրջանների բնակչության անվտանգությունն ապահովելու միակ միջոցն էր: «Մենք պետք է հարգենք մեր տեսակետների տարբերությունը այս հարցում, եւ մեր մոտեցումների տարբերությունը չի վտանգի ռուս-թուրքական հարաբերությունները»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդում է թուրքական Turkish Daily News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---