Ցոլակյան. ՀՀ-ում 300-ից ավելի սողանքային գոտի կա, որից 131-ն՝ ակտիվ

Ցոլակյան. ՀՀ-ում 300-ից ավելի սողանքային գոտի կա, որից 131-ն՝ ակտիվ

PanARMENIAN.Net - Հանրապետությունում 300-ից ավելի սողանքային գոտի կա, որից 131-ն ակտիվ է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ դրանցից առանձնացված է մոտ 6 սողանք, որ հենց հիմա էլ գործում են:

Նա նաև տեղեկացրել է, որ առավել վտանգավոր սողանքներով հիմա զբաղվում են: Նախարարը նշել է, որ այդպիսի մի սողանք Լոռու մարզում կա, որը գտնվում է նախարարության մշտական հսկողության ներքո, մեկ այլ վտանգավոր սողանք ևս կա՝ կրկին Լոռու մարզում, այն սպառնում է ճանապարհին և երկաթգծին, հայտնում է shantnews.am-ը:

«Սողանքներ կան, որի դեմը չենք կարող ոչինչ անել: Կան սողանքներ, որ համայնքի ներսում են, օրինակ` կա Ղափանում, Սարի թաղում: Դրանք համայնքային խնդիրներ են, մենք անվտանգության հարցն ենք լուծում, մնացած հարցերը չենք կարող լուծել, որովհետև չունենք համապատասխան ֆինանսական միջոցներ»,- ասել է նախարարը:

Ֆելիքս Ցոլակյանը նշել է նաև, որ ավելի վտանգավոր են այն սողանքները, որ ճանապարհների, բնակավայրերի, երկաթգծերի, գետերի ու ջրերի հետ են կապված:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ջանքերով 2014-ից ՀՀ-ում իրականցվում է սողանքային աղետի կառավարման ծրագիր:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---