Թունյանը խոստացել է ArmPhone գտնել Արման Աբովյանի համար

Թունյանը խոստացել է ArmPhone գտնել Արման Աբովյանի համար

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ներկրվող ցեմենտի վրա պետական տուրքի սահման մասին նախագծի քննարկման ժամանակ, խոստացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի համար հայկական արատադրության ArmPhone հեռախոս գտնել:

Թունյանն Աբովյանին հարցրել է՝ իր բջջային հեռախոսը տեղական, թե արտասահմանյան է, վերջիսն էլ ասել է՝ տեղական:

«Պարոն Աբովյան, Դուք ասում եք, որ տեղական արտադրանքը պետք է միանշանակ խրախուսվի: Այս արտահայտության մեջ ամեն ինչ ճիշտ է, բացի «միանշանակ» բառից: Որովհետև, եթե «միանշանակ» լիներ, մենք պետք է չթողնեինք հեռախոս ներկրվեր ՀՀ, ու Ձեր բջջայինը հիմա ArmPhone պետք է լիներ», - ասել է Թունյանը:

Աբովյանն էլ հակադարձել է, թե շուկայում ArmPhone հեռախոս չի գտել, Թունյանն էլ խոստացել է գտնել իր համար մեկը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը, որով ցեմենտի ներմուծման համար այսուհետ կիրառվելու է տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22,000 դրամի չափով։ Ցեմենտի հումքի՝ կլինկերի համար, տուրքը չի գործելու:

Նախագծին կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ՝ 42-ը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որի ղեկավարն է «ԱրարատՑեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, դեմ քվեարկողներից էր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---