HBO-ն քննադատել է Թրամփին «Գահերի խաղից» մեջբերումների համար19 ապրիլի 2019 - 16:19 AMT PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքը ընդդիմացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Գահերի խաղից» մեջբերումների համար: «Մենք կարող ենք հասկանալ խանդավառությունը «Գահերի խաղի» վերաբերյալ, հիմա, երբ մեկնարկել է եզրափակիչ եթերաշրջանը, սակայն գերադասում ենք, որ մեր մտավոր սեփականությունը չօգտագործվի քաղաքական նպատակներով»,-ասել է հեռուստաալիքի ներկայացուցիչը, գրում է «Վեդոմոստին» Bloomberg-ի վրա հղումով: Ապրիլի 18-ին Թրամփը պատկեր է տեղադրել Twitter-ում, որտեղ արտահայտություն կա սերիալից: «Դավադրություն չկա: Խոչընդոտում արդարադատությանը չկա: Բոլոր չարակամներին ու ծայրահեղական ձախերին ժողովրդավարների թվից՝ GAME OVER»,-այդպես է նախագահը Twitter-ում մեկնաբանել հատուկ գործերի դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի եզրահանգումները: Վերջին երկու բառը գրված է այն տառատեսակով, որն օգտագործվում է «Գահերի խաղի» մասին նյութերի գովազդային ձևավորման համար: Նախկինում Թրամփն էլի է «Գահերի խաղից» մեջբերումներով մեկնաբանել տարբեր քաղաքական իրադարձություններ: Այդպես, օրինակ, 2018-ի նոյեմբերին նա գրել էր Twitter-ում, որ «պատժամիջոցները մոտենում են»: HBO-ն քննադատել էր այդ մեջբերումը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |