ԱԻՆ-ն առաջարկում է դպրոցական ծրագրում քաղպաշտպանության առարկա ներառել19 ապրիլի 2019 - 15:46 AMT PanARMENIAN.Net - ԱԻՆ-ն առաջարկում է դպրոցական ծրագրում քաղաքացիական պաշտպանության առարկա ներառել: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ըստ Ցոլակյանի՝ մտածելու տեղիք է տալիս տարբեր հանրային վայրերում և տարբեր հաստատություններում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման հետ կապված տխուր վիճակը, հայտնում է «Հայկական ժամանակը»: «Օրինակ հանրային վայրերը, սուպերմարկետները, տարբեր հաստատությունները: Կան փրկարարական աշխատանքներ անցկացնելու ծրագրեր: Սակայն գործնականում դա միշտ չէ, որ համընկնում է տեսության հետ: ԿԳՆ-ն ընդունել է ԱԻՆ-ի՝ դպրոցական ծրագրում Քաղաքացիական պաշտպանության առարկա ներառելու մասին առաջարկը: Նախնական ռազմական պատրաստության մասին առարկան բավական չէ, այդ դասընցացները պետք է անցկացնեն մասնագետները»-նշել է Ցոլակյանը: ԱԻՆ-ն առաջարկում է, որ առարկան դասավանդեն մասնագետ փրկարարները, այդ թվում ԱԻՆ-ի վետերանները: Ցոլակյանը որպես օրինակ բերել է սուպերմարկետների հսկիչներին, ասելով, որ շատ դեպքերում այնտեղ աշխատանքի են անցնում տնօրենի ծանոթները կամ բարեկամները և պատմել զավեշտալի դեպք, երբ սուպերմարկետի հսկիչներից մեկին հարցրել են, թե ինչ է անելու, եթե աղետ լինի, վերջինս պատասխանել է՝ փախնելու եմ: Ըստ նախարարի՝ ԱԻՆ-ում էլ գործառույթներ կան, որ պարզ չէ, թե կոնկրետ որ մասնագետը պիտի անի, ամեն մի կառույց պետք է կոնկրետ իմանա իր անելիքը և դա կատարի պատշաճ ու օպերատիվ կերպով: Փրկարար ծառայության կանխարգելող դերը պետք է բարձրացնել, նրա հիմնական գործառույթներից մեկը պետք է դա դառնա, այլ ոչ թե հետքեր վերացնել, ինչն անհամեմատ ավելի կարևոր է: «Կառավարությունում հարց եմ բարձրացրել, որպեսզի քաղպաշտպանության և բանապահպանության ոլորտը ևս ԱԻն-ը կոորդինացնի, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում»,-ասել է Ցոլակյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում |