Նախարար. 7-18 տարեկանների բուժօգնությունն ուզում ենք ընդգրկել պետպատվերում19 ապրիլի 2019 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ընթացքի մեջ են 2020-ի բյուջետային քննարկումները և մեծ ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետական պատվերի մեջ, և կախված ֆինանսական հնարավորություններից` դա կարող է կատարվել կամ հաջորդ տարի, կամ 2021-ից։ Այդ մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ հանդիպմանը: Նա հավելել է, որ ամեն դեպքում էական շարունակական աճ է լինելու մոր և մանկան բյուջեի վրա: Քննարկվել են երեխաների առողջության մարտահրավերներն ու առաջնահերությունները, ինչպես նաև հետագա համագործակցության ոլորտները: Վերջիններս ներկայացրել են ինչպես իրենց տարեկան աշխատանքային պլանը, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարության տեսլականը: Ռադոչան կարևորել է երեխաների, մասնավորապես նորածինների բուժօգնության մատչելիության ու որակի հարցերը` հատուկ շեշտադրելով պատրոնաժ խնամքի և տնային այցերի կազմակերպման բարելավման և իրենց պատրաստակամությունն այս ծրագրերին աջակցելու հնարավորությունները: Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ տնային այցերի հետ կապված կագավորումներ նախարարության կողմից առկա են, սակայն կատարողականի և գնահատման ոլորտում անհրաժեշտ են նոր զարգացումներ: Երկուստեք կարևորվել են միջգերատեսչական համագործակցության բարձրացումը, մասնավորապես երկու ծրագրերի շուրջ` տնային համատեղ այցեր սոցիալական աշխատողի հետ և ծննդատներում երեխաներից հրաժարման դեպքերի նվազեցմանն ուղղված քայլերը: ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվում է իրականացնել բազմագործոն հետազոտություն, որոնց հարցերի շրջանակը կներառի երեխաների սնուցման, աճի և զարգացման, ինչպես նաև առողջապահական այլ հարցեր: Քննարկվել են նաև հարցեր` կապված տեղական բուժհաստատություններում նորածնային առողջության պահպանման որակի բարձրացման, երեխաների թերսնուցման, առողջության առաջնային պահպանման ծառայությունների խորհրդատվական համակարգի բարելավման, նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում առողջ սնունդի ու առողջ ապրելակերպի խթանման, պատվաստումների ընդգրկվածության բարձրացման հետ: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ ուրվագծված ծրագրերն արդյունավետ կիրականացվեն: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու |