Ադրբեջանցի քաղաքական գործիչը Բաքվի մզկիթի պայթյունի կազմակերպման մեղքը բարդում է Ռուսաստանի հատուկ ծառայություններին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Հումանիստական կուսակցության ղեկավար Օքտայ Ատախանը հայտնել է, որ Բաքվի «Աբու-Բեկր» մզկիթի պայթյունի պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի հատուկ ծառայությունները: «Երբ «Աբու-Բեկր» մզկիթի պայթյունի թարմ հետքերով ինձնից հարցազրուjց էին վերցնում այն մասին, թե ով կարող է դրա ետեւում կանգնած լինել, ես հավանականության մեծ տոկոսով պատասխանեցի, որ այդ եւ հաջորդած պայթյունի ետեւում, ամենայն հավանականությամբ, կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները: Եւ այսօր էլ, երբ երկրի պաշտոնական մարմինները հայտնում են տվյալ ահաբեկչությանը ոմն «անտառային եղբայրների» մասնակցության մասին, ապա, եթե դա այդպես է, իսկ դա ամենայն հավանականությամբ հենց այդպես է, տվյալ հայտարարությունը ավելորդ անգամ հաստատում է իմ կողմից ներկայացրած վարկածը»,- նշել է նա, հայտնելով իր համոզմունքն այն բանում, որ այդ ահաբեկչության պարզունակ կատարողները եղել են եւ մնում են այդ ահաբեկչության իրական պատվիրատուների եւ կազմակերպիչների մասին բացարձակ անտեղյակ եւ միամտաբար դա կապում են ինչ-որ կրոնական դիմադրության հետ, թեեւ իրականում իր էությամբ այդ ահաբեկչությունները կրոնական գործերի հետ ոչ մի առնչություն չունեն:



«ԱԱՆ-ի հայտարարությունից հետո վստահ կարելի է գրանցել այն փաստը, որ տվյալ ահաբեկչությունները Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից պատրաստված եւ ուղղված են եւս մեկ անգամ խրախուսելու մեր երկրի կենտրոնախույս նկրտումները, բայց արդեն ուղղակրոն իսլամի դրոշի տակ, ապակայունացնելու երկրում տիրող իրադրությունը` եւ վրացա-ռուսական հակամարտության, եւ գալիք նախագահական ընտրությունների հետ կապված, եւ Կովկասում եւս մեկ լարվածության օջախ ստեղծելու եւ իրենից հանրության ուշադրությունը հարեւան Ադրբեջանի վրա ուղղելու, եւ ինչ-որ կերպ հիշեցնելու ֆունդամենտալիստական Իրանի մասին, եւ նախաձեռնել տվյալ պետության շուտափույթ ռմբակոծումը ԱՄՆ-ի կողմից»,- ասել է Օքտայ Ատախանը, հաղորդում է Day.az-ը:



Օգոստոսի 17-ին Բաքվի «Աբու-Բեկր» մզկիթում` հայտնի որպես վախխաբիթյան, պայթյուն տեղի ունեցավ: Պայթյունի պատճառը մզկիթ նետված երկու ձեռքի նռնակներն էին: Արդյունքում մզկիթում զոհվել են երկու հավատացյալներ, 11 հոգի, այդ թվում` մզկիթի իմամը, վնասվածք են ստացել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---