ԱԻՆ-ը հեռավոր համայնքներում կամավորական հրշեջ փրկարարական հենակետեր կստեղծի19 ապրիլի 2019 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մի շարք հեռավոր համայնքներում նախատեսվում է կամավորական հրշեջ փրկարարական հենակետեր ստեղծել, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում արդեն կա: Հրդեհը մարող մեքենան տրամադրում ենք համայնքին՝ նվիրատվություն է իրականացվում, նրանք լոկալացնում են հրդեհը, մինչ հիմնական փրկարարական ջոկատների դեպքի վայր հասնելը»,- նշել է նախարարը: Նրա խոսքով՝ համայնքների հետ արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: ԱԻ նախարարը տեղեկացրել է, որ ժամանակավոր այլ հենակետեր են տեղակայվել նաև առատ ձյան հետևանքով կուտակումներ առաջացնող վայրերում, մասնավորապես, Սիսիանի «Զանգերի» ի և Քարվաճառ-Սոթք հատվածում։ Այժմ ամենօրյա հերթապահություն է իրականացվում ԱԻՆ աշխատակիցների կողմից այդ հենակետերում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |