ԱՄՆ-ին դուր չի եկել «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման Թուրքիայի նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու

Բրայզան զարմանք է արտահայտել «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման թուրքական կառավարության նախաձեռնության նկատմամբ: «Ես տեղեկացված չեմ եղել Անկարայի նման նախաձեռնության մասին: Թուրքիան մեր գործընկերն է Կովկասում, եւ ես ենթադրում եմ, որ մենք շատ սերտ համագործակցություն ենք ունենալու Թուրքիայում մեր ունեցած դաշնակիցների հետ, քանի որ մենք տարածաշրջանում ընդհանուր շահեր ունենք»,- նշել է Մեթյու Բրայզան, հաղորդում է թուրքական Turkish Daily News թերթը:



Հիշեցնենք, որ Հարավային Օսիայում ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ. այդ պլատֆորմին, ըստ թուրքական կողմի առաջարկի, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---