Հոլանդահայերը Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով հանրագիր կներկայացնեն կառավարությանը

Հոլանդահայերը Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով հանրագիր կներկայացնեն կառավարությանը

PanARMENIAN.Net - Նիդերլանդներում կանցկացվեն Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ՝ Հոլանդահայ կազմակերպությունների Ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Ապրիլի 23-ին տեղի ժամանակով 12:00-ին նախատեսվում է բողոքի ցույց Հաագայի Plein հրապարակում, որի նպատակն է Նիդերլանդների կառավարությունից պահանջել ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը: Ցույցի ընթացքում կառավարությանը կներկայացվի հանրագիր, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Ապրիլի 24-ին Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը ոգեկոչման արարողություն կանցկացվի Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ:

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևը: Դրանք համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։

Բանաձևերն ընդունվել են ձայների բացարձակ մեծամասնությամբ: Առաջինը ճանաչում է հայերի ցեղասպանության իրականացման փաստը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների որևէ նախարար կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---