ԱՄՆ-ն կարող է ամբողջապես արգելել նավթի ներմուծումն Իրանից22 ապրիլի 2019 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը կարող է ամբողջապես արգելել նավթի ներմուծումն Իրանից: Առաջինն այդ մասին հայտնել է The Washington Postը, հետագայում հաստատել են Reuters-ն ու Associated Press-ը: Ըստ վերջինիս, ԱՄՆ վարչակազմը նման որոշում է կայացրել ապրիլի 19-ին: Մինչ օրս 8 երկիր ազատ էր Իրանից նավթ գնելու հարցում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը, Թուրքիան, Իտալիան և Հունաստանը: Նրանց համար կես տարով բացառություն էր արվել 2018-ի նոյեմբերին պատժամիջոցները սահմանելիս՝ մինչև մայիսի 2-ը: Սպիտակ տունը մտադիր չէ երկարացնել դրա գործողությունը, գրում է «Վեդոմոստին»: Ավելի վաղ էներգետիկ ռեսուրսների պետքարտուղարի օգնական Ֆրենկ Ֆանոն հրապարակել էր վարչակազմի կարծիքն այս հարցի վերաբերյալ. «Մեր նպատակն է որքան հնարավոր է արագ զրոյացնել Իրանի արտահանումը»: Այժմ Իրանից հումքի խոշոր ներկրողներն են Չինաստանն ու Հնդկաստանը: Իտալիան, Հունաստանն ու Թայվանը պատժամիջոցների սահմանումից ի վեր արդեն հրաժարվել էին իրանական նավթի ներկրումից: Հակաիրանական պատժամիջոցների պարագայում բացառությունների չեղարկման հարցով զբաղվում է ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը: ԱՄՆ-ն ուզում է, որ Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից: Մինչ 2018-ի մայիսին սահմանած պատժամիջոցներն Իրանն արտահանում էր ավելի քան 2,5 մլն բարել նավթ օրական: 2019-ի ապրիլին արտահանումը չի գերազանցում 1 մլն բարելն օրական: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը |