Շրի Լանկայի ահաբեկչությունը 7 մահապարտ է իրագործել

Շրի Լանկայի ահաբեկչությունը 7 մահապարտ է իրագործել

PanARMENIAN.Net - Պայթյունների շարքը Շրի Լանկայի հյուրանոցներում և եկեղեցիներում մահապարտ ահաբեկիչներ են իրագործել՝ նման եզրակացության են եկել դատաբժշկական փորձագետները: Մահապարտները 7-ն են եղել, հայտնել է պետական քրեագիտական ծառայության ներկայացուցիչ Արիյանանդ Վելիանգան ենթադրյալ հանցագործների մարմինների հետազոտությունից հետո:

Մինչդեռ կառավարությունը հայտարարել է «նոր բնույթի ահաբեկչության» մասին: Իշխանությունները նաև կոչ են արել ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ ենթադրյալ հանցագործների և ձերբակալվածների անունները հրապարակելուց, գրում է Deutsche Welle-ն:

Վերջին տվյալներով, պայթյուններին զոհ է գնացել 290 մարդ, ևս 500-ը վիրավորվել է: Զոհերի թվում առնվազն 35 օտարերկրացի կա: Դեռ ոչ ոք պայթյունների պատախանատվությունը չի ստանձնել:

Իրավապահները 24 կասկածյալի են ձերբակալել: Նրանք բոլորը Շրի Լանկայի քաղաքացիներ են:

Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել:

Դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---