ԶԼՄ. ՀՀ ռուսական ավիաբազան կվերազինվի Սու-30ՍՄ կործանիչներով

ԶԼՄ. ՀՀ ռուսական ավիաբազան կվերազինվի Սու-30ՍՄ կործանիչներով

PanARMENIAN.Net - Հայաստանի Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական 3624-րդ ավիացիոն բազան կհամալրվի 4++ ՍՈւ-30ՍՄ սերնդի բազմաթիրախ կործանիչներով՝ փոխարինելով ՄիԳ-29-ը: Ընդհանուր առմամբ նախատեսվում է մատակարարել 18 ինքնաթիռ, հայտնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ՊՆ-ում իր աղբյուրի վրա հղումով:

«Ավիաբազայի վերազինումը Սու-30ՍՄ կործանիչներով նախատեսվում է սկսել արդեն 2020-ին: Կործանիչները կմտակարարվեն երկու փուլով՝ 2020-2021թթ.:

Ըստ գործակալության զրուցակցի, ինքնաթիռների շարժակազմի թարմացումը երկու փուլով կիրականացվի՝ չդադարեցնելու համար ավիաբազայի առջև դրված խնդիրների կատարումը, քանի որ օդաչուները պետք է վերապատրաստվեն Սու-երի անցնելու համար:

«Երբ կսկսվի ինքնաթիռների մատակարարումը, օդաչուների մի մասը կգործուղվի Լիպեցկի ավիակենտրոն վերապատրաստման, իսկ մի մասը կշարունակի ծառայությունն Էրեբունիի ավիաբազայում»,-ասել է աղբյուրը:

 Ուշագրավ
Նա հայտնել է իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ ստեղծելու մասին
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
---