Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա բոլորի հետ` չմոռանալով իր ազգային շահերի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի դեսպանների տարեկան խորհրդակցության ժամանակ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այդ մասին խորհրդակցությանը նվիրված ճեպազրույցում հաղորդել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, հատուկ ուշադրություն պետք է հատկացվի ՀՀ ԱԳՆ-ում կառուցվածքային փոփոխություններին, ինչպես նաեւ Հայաստանի տեղին աշխարհում: «Մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք բոլորի, այդ թվում, հարեւանների հետ` չմոռանալով մեր ազգային շահերի մասին»,-ընդգծել է Նալբանդյանը:



Ինչ վերաբերում է Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության հռչակմանը, ապա ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանն այն տեսակետն է կիսում, որ ժողովրդներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը: «Մենք գտնում ենք, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Նման տիպի հակամարտություններում պարտադիր պետք է հարգվի ժողովրդների եւ ազգերի իրնքնորոշման իրավունքը»,-ասել է Նալբանդյանը:



Դեսպանների տարեկան հավաքը տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին Երեւանում: Խորհրդակցությանը ելույթով հանդես եկավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Դեսպանների հանդիպմանը ներկա էր նաեւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---