ՅՈՒՆԻՍԵՖ. Պատվաստումները տարեկան 3 մլն երեխայի կյանք են փրկում23 ապրիլի 2019 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել է նոր գլոբալ արշավ՝ նվիրված պատվաստումների նշանակությանը հիվանդությունների կանխարգելման գործում: Այն ընթանալու է Պատվաստումների համաշխարհային շաբաթին զուգընթաց: Արշավի ընթացքում օգտագործվելու է #ՊատվաստումնԱշխատումէ (#VaccinesWork) հեշթեգը: «Պատվաստումները տարեկան 3 մլն երեխայի կյանք են փրկում՝ պաշտպանելով նրանց այնպիսի վտանգավոր հիվանդություններից, ինչպիսիք են կարմրուկը, թոքաբորբը, ժանտախտն ու դիֆթերիան: Պատվաստումների շնորհիվ է, որ 2000-2017-ի ընթացքում ավելի քիչ մարդ է մահացել կարմրուկի պատճառով, իսկ պոլիոմիելիտը վերացման եզրին է: Պատվաստումները առողջապահական ամենամատչելի գործիքներից են», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Իմունիզացիայի ծրագրի ղեկավար Ռոբին Նանդին: 2017-ին աշխարհում 1.5 մլն երեխա է մահացել հիվանդություններից, որոնք հնարավոր էր կանխարգել պատվաստման միջոցով: «Որոշ դեպքերում պատվաստումները հասանելի չեն, սակայն նաև պատահում է, որ ապատեղեկատվության պատճառով ընտանիքներն են հետաձգում կամ հրաժարվում պատվաստումից: Իսկ թվային հարթակներում ու հատկապես սոցիալական մեդիաներում առկա տեղեկատվական անորոշությունը միայն նպաստում է դրան: Այս է պատճառը, որ 2018թ-ին աշխարհում գրանցվեցին մի քանի բռնկումներ, այդ թվում` նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչպես օրինակ կարմրուկի համաճարակը», - նշված է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով |