4 սեպտեմբերի 2008 - 14:59 AMT
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստան այցելելու Աբդուլլահ Գյուլի որոշումը
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի բյուրոյի մամլո քարտուղար Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ն ողջունում է այն փաստը, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Երեւան այցելելու հրավերը` սեպտեմբերի 6-ին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ կայանալիք խաղը դիտելու նպատակով: Ըստ Մարկ Թոների, ԱՄՆ-ն բարձր է գնահատում երկու նախագահների խիզախությունը, որոնք քայլեր ձեռնարկեցին, որ ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման հաստատմանը: ԱՄՆ-ն հուսով է, որ այդ պատմական հանդիպումը լուրջ քայլ կհանդիսանա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման համար, հաղորդում է Anatolian news agency-ն: