Լոնդոնում Nike-ի նոր գլխամասը կտեղակայվի հայկական տուֆից կառուցված շենքում

Լոնդոնում Nike-ի նոր գլխամասը կտեղակայվի հայկական տուֆից կառուցված շենքում

PanARMENIAN.Net - Սպորտային հագուստի ամերիկյան Nike ընկերությունը մտադիր է Միացյալ Թագավարությունում իր գլխամասը Լոնդոնի Սոհո թաղամասից տեղափոխել Քինգսքրոս:

Evening Standard-ի փոխանցմամբ, համաշխարհային բրենդի նոր գլխամասի շենքը նախագծվել է ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանի հիմնադրած Mossessian Architecture ընկերության կողմից:

Նշվում է նաև, որ շենքը կառուցելիս Հայաստանից բերված սև տուֆ կօգտագործվի:

Mossessian Architecture ընկերությունը տեղակայված է Վեսթմինսթերում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---