ԻՊ-ն ստանձնել է Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը23 ապրիլի 2019 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը, որոնք 321 մարդու կյանք են խլել: Այդ մասին հայտնել է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը հետևում է գրոհայինների ակտիվությանը համացանցում, հղում անելով ահաբեկիչների հայտարարությանը: Մինչ այդ Շրի Լանկայի կառավարությունը կասկածում էր, որ կազմակերպիչը տեղի իսլամիստական խմբավորումն էր, որի անդամները մինչ օրս մեծ հարձակումների չեն մասնակցել՝ նրանց հիմնականում մեղադրում էին բուդդայական սրբավայրերը պղծելու փորձերի մեջ, գրում է «Դոժդը»: Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Ապրիլի 23-ին Շրի Լանկայի կառավարության անդամը հայտարարել է, որ Շրի Լանկայի մի շարք հյուրանոցներում և եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների հետաքննության նախնական արդյունքները վկայում են, որ դա տեղի իսլամիստական խմբավորումների պատասխանն էր Նոր Զելանդիայի մզկիթներում որոշ ժամանակ առաջ հնչած կրակոցներին: Քննությունը կարծում է, որ պայթյունները մահապարտներ են իրականացրել 40 մարդ է ձերբակալվել, որոնցից մեկը Սիրիայի քաղաքացի է: Photo. Athit Perawongmetha / Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |