Հայաստանը պատրաստ է օգնել Վրաստանին եւ Ռուսաստանին դուրս գալ հարաբերությունների այս ճգնաժամից

PanARMENIAN.Net - «Մենք պետք է անենք հնարավորը, խաղաղ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ լուծելու համար վրաց-օսական հակամարտությունը»,-Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նա ափսոսանք է հայտնել զոհերի կապակցությամբ, ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմից: Հայ դիվանագետը նշել է նաեւ, որ Հայաստանն ու Ռուսաստանը մշտապես կարծիքներ են փոխանակում տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ, ինչը վկայում է երկու երկրների միջեւ ստեղծված իրոք դաշնակցային հարաբերությունների մասին:



«Մենք վստահում ենք միմյանց, որի հիմնական գործոններից մեկը մեր ռազմական համագործակցությունն է: Պահպանվում եւ զարգանում են կապերը հումանիտար ոլորտում»,-ասել է Սմբատյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---