Ստամբուլում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 2 միջոցառում կանցկացվի24 ապրիլի 2019 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված 2 միջոցառում կանցկացվի: Ստամբուլի մարդու իրավունքների պաշտպանության միությունը հայտարարել է, որ ապրիլի 24-ին, որը համարվում է Փոքր Ասիայում և Հյուսիսային Միջագետքում հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանության սկիզբը, Ստամբուլում հիշատակի միջոցառում կանցկացվի, հայտնում է Ermenihaber-ը: Նշվել է, որ միջոցառումն անցկացվելու է ժամը 12-ին Սուլթանահմեթ հրապարակում գտնվող Թուրքական և իսլամական արվեստի թանգարանի շենքի առջև: Ըստ հայտարարության՝ 1915թ այդ շենքը բանտ է եղել և Ստամբուլի հայերը մինչև աքսորվելը պահվել են այնտեղ: Ապրիլի 24-ին ժամը 19:00-ին Ստամբուլի Շիշհանե հրապարակում «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմի» կողմից մամուլի ասուլիս կկազմակերպվի: Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը ժամը 14:30-ին տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված 2011թ. ապրիլի 24-ին թուրք ծառայակցի արձակած կրակոցից սպանված պոլսահայ Սևակ Բալըքչըի հիշատակին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |