Հաղթական կամարի կրակի նորացման արարողություն Փարիզում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի24 ապրիլի 2019 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ը Ֆրանսիայում առաջին անգամ նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Համապատասխան որոշումը կայացրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ապրիլի 24-ին Փարիզում տեղի է ունեցել Հաղթական կամարի ներքո գտնվող կրակի նորացման արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: Իսկ Ֆրանսիայի Կլիշի քաղաքում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։Հրամանագրում ասվում է, որ 1915-ի հայերի ցեղասպանության հիշատակման օր սահմանել ապրիլի 24-ը։ Ըստ հրամանագրի` ամեն տարի այդ օրը Փարիզում կանցկացվի միջոցառում։ Նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև այլ քաղաքներում, յուրաքանչյուր դեպարտամենտում՝ համայնքային ղեկավարության նախաձեռնությամբ։ «Ֆրանսիան առաջին հերթին այն երկիրն է, որը գիտի, թե ինչպես առերեսվել պատմությանը», - ասել էր Մակրոնը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան առաջիններից մեկը դատապարտեց 1915թ. հայ ժողովրդի ցեղասպանությունը: Ընթերցեք նաև.Ֆրանսիայի դեսպան. «Ապրիլի 24, հիշատակի արարողություն, Արարատ լեռ» Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |