Երևանի քաղաքապետն այցելել է 108-ամյա Մաթևոսյանին, որը 77 թոռ ու ծոռ ունի

Երևանի քաղաքապետն այցելել է 108-ամյա Մաթևոսյանին, որը 77 թոռ ու ծոռ ունի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Ծիծեռնակաբերդ այցելելուց և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, այցելել է Ցեղասպանությունը վերապրած երկու երևանցիներին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նշվում է, որ նկարում 108-ամյա Անդրանիկ Մաթևոսյանն է, որը Կարսից գաղթել է 3 տարեկանում։ Անդրանիկ պապը 77 թոռ ու ծոռ ունի՝ տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների տեր մարդիկ, երեխաներ, որոնք տարբեր երազանքներ ունեն։

«Պատկերացրեք, թե ցեղասպանությունը վերապրած մեկ մարդն ի՜նչ սերունդ է տվել, և ի՜նչ սերունդ կարող էին թողել Եղեռնի նահատակները», - ասել է քաղաքապետը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---