Տրյուդո. Ցեղասպանությունը մարդկության պատմության մռայլ էջերից է, որը երբեք չպետք է մոռացվի![]() 24 ապրիլի 2019 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մռայլ էջերից է, որը երբեք չպետք է մոռացվի: «Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայությանը՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Չնայած անցել է ավելի քան մեկ դար, մարդկանց հիշատակը, որոնք անարդարացիերոն կորցրել են իրենց կյանքը և վերապրել են, մեզ հիշեցնում է, որ մենք երբեք չպետք է ատելությանն ու բռնությանն արձագանքենք անտարբերությամբ», - ասել է Տրյուդոն: Կանադայի վարչապետը շեշտել է, որ երկրի կառավարությունը նույնպես իր հարգանքի տուրքն է մատուցում զոհերի հիշատակին և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ պայքարելու այնպիսի աշխարհի համար, որտեղ ոչ ոք չի հալածվի՝ անկախ իր կրոնական և էթնիկ պատկանելությունից: ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |