Թրամփը չի արտաբերել «ցեղասպանություն» բառը

Թրամփը  չի արտաբերել «ցեղասպանություն» բառը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ. նա դարձյալ օգտագործել է «Մեծ եղեռն» եզրույթը՝ «ցեղասպանության» փոխարեն:

«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին, ովքեր վերապրել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը: 1915 թվականի սկզբին՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ քայլեց դեպի իր մահը: Հիշատակի այս օրը մենք նորից միանում ենք ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հայությանը՝ սգալով կորսված բազմաթիվ կյանքերը», - ասել է Թրամփը:

Նա նշել է, որ այս օրը նաև պատվում է նրանց ջանքերը, ովքեր փորձել են վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր պայքարել են, որ նման ոճիրներ այլևս չկրկնվեն:

«Մենք հիշում ենք բարեգութ ամերիկացիներին, ովքեր օգնել են մարդկանց կյանքեր փրկել և վերակառուցել հայկական համայնքը: Ինչպես նաև, մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր վերապրել են: Մենք ոգեշնչվում ենք հայ ժողովրդի քաջությունից և տոկունությունիվ, որը, չնայած այս մեծ ողբերգությանը, ամբողջ աշխարհում, այդ թվում նաև՝ Միացյալ Նահանգներում կառուցել է ուժեղ համայնքներ: Մենք խոստանում ենք դասեր քաղել անցյալի ողբերգություններից, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն: Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի ջանքերը ընդունելու և հաշվի նստելու իրենց ցավոտ պատմության հետ: Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելով Մեծ եղեռնի ընթացքում կորսված կյանքերը և վերահաստատում մեր՝ ավելի խաղաղ աշխարհ ունենալու պատրաստակամությունը», - ասել է ԱՄՆ նախագահը:

Ընթերցեք նաև՝ «Տրյուդո. Ցեղասպանությունը մարդկության պատմության մռայլ էջերից է, որը երբեք չպետք է մոռացվի»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---