Պատգամավորը գործադիրին առաջարկում է արագացնել ռեստորանների հարկերը թեթևացնող նախագծի ընդունումը25 ապրիլի 2019 - 10:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հարկային բեռի թեթևացման վերաբերյալ նախագիծ։ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանել տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 մլն դրամի չափով՝ ներկայումս գործող 58.35 մլն դրամի փոխարեն: ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն` 2019 թվականի հունվարի 1-ից ԱԱՀ-ի շեմը տարեկան կտրվածքով 115 մլն դրամից նվազել է և դարձել 58.35 մլն դրամ, ինչը փոքր և միջին ձեռնարկատիրության հարկային միջավայրի վատթարացում է: Պատգամավորի ներկայացված նախագծում նշվում է, որ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսվում է նշված շեմի փոփոխություն և 115 մլն դրամի չափով սահմանում, սակայն, հաշվի առնելով դրա ընդունման ժամկետների և ընթացակարգերի ժամանակատարությունը, անհրաժեշտություն կա այդ փոփոխությունն իրականացնել ավելի շուտ՝ առանձին օրենսդրական նախաձեռնության տեսքով։ Հանրային սննդի ոլորտի գործունեությունը 2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային հարկի համակարգից տեղափոխվել է շրջանառության հարկի համակարգ և նախատեսվել է, որ հետագա տարիներին գործունեության այս տեսակի մասով սահմանված հարկային բեռը աստիճանաբար կբարձրանա: Պատգամավորի ներկայացրած նախագծում նշվում, որ տնտեսավարող սուբյեկտների հարկման պայմանների բարելավման նպատակ` կառավարության կողմից շրջանառության մեջ դրված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է նվազեցնել հանրային սննդի ոլորտում գործունեությամբ զբաղվողների հարկային բեռը` այն ամրագրելով 2018 թվականի երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով՝ իրացման շրջանառության 6 տոկոս` հանած ծախսերի 3 տոկոս, բայց ոչ պակաս իրացման շրջանառության 4 տոկոսից: «Սակայն խնդիրն այն է, որ տվյալ ոլորտի ընկերությունները 2019 թվականի առաջին եռամսյակի հարկային հաշվետվությունները պետք է ներկայացնեն մինչեւ ապրիլի 20-ը: Քանի որ Կառավարության կողմից ԱԺ ներկայացված Հարկային օրենսգրքի փաթեթը մինչև նշված ժամկետը հնարավոր չէ ընդունել, ուստի տնտեսվարողները ստիպված են լինելու հաշվետվությունները ներկայացնել ըստ նախկին կարգավորման (8% - 5%), որից հետո ճշգրտել այդ հաշվետվությունները՝ ըստ բարելավված դրույթների։ Նշված խնդիրներից խուսափելու համար առաջարկում ենք թե շրջանառության հարկի շեմի և թե հանրային սննդի ոլորտի հարկման դրույքաչափերի մասով կարգավորումները՝ որպես առանձին օրենսդրական նախաձեռնություն, արագացված կարգով քննարկել ԱԺ-ում և ընդունել:», - ասվում է նախագծում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |