ԱՄՆ Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Սենատըճանաչել է Արցախի Հանրապետությունը: Քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, բանաձևն ընդունվել է միաձայն:

Բանաձևով նաև ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր և ճանաչվել է Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Այսպիսով Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ նահանգների թիվը հասավ 9-ի:

Դեմոկրատ սենատոր Դոմինիկ Մորենոյի և հանրապետական Ջեք Թեյթի աջակցությամբ ընդունված 19-012 բանաձևը ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը, հիշատակում է Կոլորադոյի ջանքերն, ուղղված հայ ժողովրդի աջակցությանն Առաջին աշխարհամարտի տարիներին, ինչպես նաև հղում է անում Ցեղասպանության մինչ օրս չհաղթահարված հետևանքների վրա: Մասնավորապես, որպես Ցեղասպանության շարունակվող հետևանք նշվում է դեպի ծով ելք չունեցող ՀՀ և Արցախի Հանրապետության թուրք-ադրբեջանական շրջափակումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---