ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ $8,6 մլն կհատկացնի ՀՀ կառավարությանը25 ապրիլի 2019 - 10:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը լրացուցիչ մոտ $8,6 մլն կհատկացնի ՀՀ-ին՝«Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» գործակցության համաձայնագրի շրջանակում։ Գրասենյակի կողմից առաջարկը հաստատելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստի օրակարգում։ Այդ գումարով ԱՄՆ ՄԶԳ-ն կօժանդակի Հայաստանին՝ արագացնելու առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական կառավարման կայացման գործընթացը, որի իրագործման շրջանակում ծրագրի իրականացումն առավելապես կնպաստի քաղաքացիների առավել ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումների գործընթացին: «Նշված փոփոխությամբ տրամադրվող լրացուցիչ օժանդակությունն էլ ավելի կխթանի պետական հաստատությունների քաղաքացիական մոնիթորինգի համար անհրաժեշտ ընթացակարգերի և մեխանիզմների հզորացմանը, բաց և մասնակցային ընթացակարգեր կիրառելու հարցում Կառավարության կարողությունների բարելավմանը, ծառայությունների տրամադրման և որոշումների կայացման ընթացակարգերն առավել թափանցիկ դարձնելու հարցում համայնքային մարմինների տեխնիկական կարողությունների հզորացմանը, պետական օժանդակությամբ գործող մեխանիզմների մշակմանը, ազգային մասշտաբով բարեփոխումների առաջընթացի մշտադիտարկմանը և դրանց ազդեցության գնահատմանը», - ասվում է հիմնավորման մեջ: Նշվում է նաև, որ իրականացվող օժանդակությունը կարող է ներառել նաև ընտրական գործընթացների թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարելավում, աջակցություն բարելավված ընտրական վարչարարությանը և վերահսկողությանը, ինչպես նաև ընտրական դաշտի բարելավում, արդյունավետ ռազմավարական հաղորդակցության արշավների և հանրային շփումների խրախուսում, ներառական քաղաքական գործընթացների ընդլայնում և քաղաքական հաշվետվությունների ինստիտուտների ամրապնդում, խորհրդարանի հետ ընտրողների կապերի ամրապնդում և քաղաքականության և կոնկրետ հարցերի շուրջ բանավեճերի դյուրացում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |